Հակումներով արևելցի, իսկ կենցաղում՝ եվրոպացի բանաստեղծ Թումանյանը գեղեցիկի խենթ սիրահար էր: Կիրթ, բարձր ճաշակի տեր պոետն իրեն շրջապատում էր տարբեր ազգերի արվեստի գործերով՝ կտավներ, քանդակներ, հազվագյուտ հրատարակություններ, անգամ կենցաղում օգտագործվող իրերն ընտրում էր ամենայն նրբությամբ և հատուկ մոտեցմամբ:
Եվ այդ ամենը կազմում է Հովհաննես Թումանյանի թանգարանային ունիկալ հավաքածուն:
Յուրաքանչյուր իր ունի չափազանց հետաքրքիր պատմություն՝ արտադրման, կիրառման, ձեռբերման, պատմական իրադարձության մարմնավորման և այլն:
Ժամանակն է ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրի պատմությանը և գեղագիտական արժեքին:
Հավաքածու բաժնի խմբագիր՝ Հովհ. Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյան