Սիրելի´ աշակերտներ,
Շուտով սկսվելու են ամառային արձակուրդները: Ձեզ մաղթում ենք հաճելի և տպավորություններով լի ուրախ հանգստյան օրեր, բայց միաժամանակ հիշեցնում ենք, որ առջևում Թումանյանական օլիմպիադայի երկրորդ փուլն է: Այն կայանալու է այս տարվա սեպտեմբերի 19-ին, ժամը 12։00-ին։
Հաջողությամբ հանդես գալու և Թումանյանի մասին ձեր գիտելիքները խորացնելու համար առաջարկում ենք գրականության հետևյալ ցանկը, որ ձեզ կօգնի հայտնվելու հաղթողների թվում: Այսպիսով՝ համադրելով օգտակարն ու հաճելին, դուք պատրաստ կլինեք ստուգատեսին:
- Հովհ. Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, /ներառյալ ծանոթագրությունները/, Երևան, 1988-1999
- «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», հատոր 1, Երևան, 2019
- «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», Հատոր 2, Երևան, 2020
- Նվարդ Թումանյան. «Հուշեր և զրույցներ», Երևան, 1987
- Նվարդ Թումանյան. «Հովհաննես Թումանյանի մանկությունը և պատանեկությունը», Երևան, 1955
- Աարամ Ինճիկյան «Հովհաննես Թումանյան», Երևան, 1969
- «Մեծերը ամենամեծի մասին», Երևան, 1999
- Լուսիկ Կարապետյան, «Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը», Եր., 1992
- Աշխեն Թումանյան «Հուշեր և ընտանեկան պատմություններ», Երևան, 2011
Թումանյանական օլիմպիադայի կազմկոմիտե