Ակունքը ժողովրդական է: Թումանյանը լսել է Լոռում, իր քեռի Իսայուց:
Ինչպես վկայում է Ան. Աբովյանը, բանաստեղծն այս բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո` 1886 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Առհասարակ, շուրջ երեսուն տարի, ժամանակ առ ժամանակ Թումանյանն անդրադարձել է այս երկին, կատարել փոփոխություններ և շտկումներ:
1889 թ. Ավ. Արասխանյանը հրաժարվել է «Շունն ու Կատուն» տպագրել Մճ-ում: Այդ մասին Թումանյանը 1916 թ. Ց. Խանզադյանին հղած նամակում գրում է. «Շունն ու Կատուն» եթե իմ առաջին գրքում (Մոսկվայի) չկա` պատճառը հանգուցյալ Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճում» տպագրելու: Կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե` ասացեք խնդրեմ` Շուն ու Կատու և բանաստեղծություն, սրանք ինչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով...»:
I
Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
― Բար՚ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Ասծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:
1886 թ.