* * *
Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում, Էնքան անթիվ կորած լավերն իմ սըրտում... Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին` Երբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում:
1922 թ. հուլիսի 12