Նվիրված է բժիշկ Գրիգոր Սաղյանին:
* * *
Հե՜յ, Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես,
Ու նավաբեկ, ու ցավաբեկ հեռվից իրար բերավ մեզ.
Ե՛կ վայելենք էս բախտն անկարծ աղետալի մեր կյանքում,
Քանի դեռ չենք պոկվել, բեկվել նոր հեռավոր
հորձանքում:
1922 թ. օգոստոսի 12