Նվիրված է վրաց նշանավոր արձակագիր, դրամատուրգ և տեսաբան Գրիգոլ Ռոբաքիձեին (1880-1962):
* * *
Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր
Բայց ողջ ու վեհ քան երբևէ, թովիչ ու խոր դու էսօր.
Եղբորըդ մոտ եկած վըշտոտ` տանջում ես նոր դու էսօր,
Տանջանք անվերջ իմ սըրտի մեջ ու սեր հըզոր, դու էսօր:
1922 թ.