Թանգարանի` որպես գիտակրթական առաջնակարգ օջախի գործունեության առանցքային կողմերից մեկը ֆոնդերի համալրումն է:
Թանգարանի հիմնական ֆոնդի ձևավորումն ու համալրումը բխում են թանգարանի գիտական հայեցակարգից` մասնավորապես թանգարանի նպատակներից ու խնդիրներից և թանգարանի զարգացման հայեցակարգի՝ ֆոնդերի համալրման գիտական հայեցակարգ բաղադրիչից: Համալրումը ենթադրում է ֆոնդի ստեղծման կոնկրետ աղբյուրների որոշում, դրանց ձեռքբերման միջոցները, ուղղությունները և իրականացումն այն հաշվով, որ հնարավորինս լիարժեք արտացոլեն թանգարանի ամբողջական էությունն ու գաղափարախոսությունը։