-
-
Հավերժի ճամփորդը. մաս 1-ին
2023 թվականի ապրիլի 12-ից 14-ը տեղի կունենա Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողով։
Ապրիլի 12 - ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ - ժամը 11:00
Ապրիլի 12 - ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ - 14:00
Ապրիլի 13 - ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ - 11:00
Ապրիլի 14 - Հովհաննես Թումանյանի թանգարան - 12:00
Ավարտին՝ Հոգեհանգստյան կարգի մատուցում Թումանյանի անմահ հիշատակին
Կազմակերպիչներ՝
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
Երևանի պետական համալսարան
Հովհաննես Թումանյանի թանգարան
Հայաստանի գրողների միություն
Մարտի 23-24
Տարիներ անց Թբիլիսի հրաշալի թանգարաններից մեկում՝ Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության պետական թանգարանում, հնարավորություն է ստեղծում հանրության համար կրկին առնչվելու թումանյանական մասունքների՝ ձեռագրեր, լուսանկարներ, բանաստեղծի անձնական գրադարանի գրքերի բացառիկ ժողովածու՝ նվիրված վրաց մշակույթին, և որ ամենակարևորն է ՝ «Խորհրդավոր տուփը», որի մեջ 100 տարի առաջ ամփոփվեց բանաստեղծի սիրտը՝ մինչ հողին հանձնելը:
Հարգելի բարեկամ,
Մեկնարկում է Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Հայաստանի դպրոցների 8-րդ դասարանի աշակերտների համար Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնած հատուկ ձևաչափով մշակված Թումանյանական օլիմպիադայի առաջին փուլը:
Մեկ ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի թանգարանը հայաստանյան 486 դպրոցից Օլիմպիադային մասնակցելու հայտ է ստացել։
Հայ ժողովուրդը կրկին ոչնչացման վտանգի մեջ է: Սեպտեմբեր 27-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է վայրագ հարձակումներ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության վրա, ոչնչացնում է հայ դարավոր մշակութային ժառանգությունը, որը համամարդկային քաղաքակրթական արժեք է: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոչ միայն ինքնությունը, այլև ֆիզիկական գոյությունը: Եվ այս ամենն իրագործելու համար Ադրբեջանը աջակից ունի Թուրքիայի Հանրապետությանը: Հայ ժողովուրդը, ցավոք, կարծեք կրկին վերապրում է 100 տարի առաջ տեսածն ու ապրածը: Հարավային Կովկաս է վերադարձել Թուրքիան՝ շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը:
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի, Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի, ԱրխիոԱրտ և Լաբ հասարակական կազմակերպության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՊՈԱԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ, մեկնարկում են
«Յոթը սարի ետևում» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:
Նախագիծը միտված է համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և հանրայանացմանը: