Մարտի 23-24-ին Թբիլիսիում անցկացվել են հիշատակի ոգեկոչման միջոցառումներ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ և հումանիստ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին:
Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի ոգեկոչման հոբելյանական ծրագրի թբիլիսյան էջը ստացել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը: Ավելին
Դպրոցի հարգարժան տնօրենություն,
Հարգելի ուսուցիչներ,
Սիրելի մասնակիցներ,
Ավարտվեց Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված Թումանյանական օլիմպիադան։ Ավելին
Մարտի 23-24
Տարիներ անց Թբիլիսի հրաշալի թանգարաններից մեկում՝ Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության պետական թանգարանում, հնարավորություն է ստեղծում հանրության համար կրկին առնչվելու թումանյանական մասունքների՝ ձեռագրեր, լուսանկարներ, բանաստեղծի անձնական գրադարանի գրքերի բացառիկ ժողովածու՝ նվիրված վրաց մշակույթին, և որ ամենակարևորն է ՝ «Խորհրդավոր տուփը», որի մեջ 100 տարի առաջ ամփոփվեց բանաստեղծի սիրտը՝ մինչ հողին հանձնելը: Ավելին
Փետրվարի 26-ին Մոսկվայում կայացավ «Թումանյանական օր» նախագիծը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընդունված Մայրենի լեզվի միջազգային օրվան: Միջո Ավելին
Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հ. Թումանյանի թանգարանում կայացած թանգարանի արևային ՖՎ կայանի գործարկման մեկնարկի պաշտոնական արարողության վերաբերյալ
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի նախօրեին տեղի ունեցավ արարողություն, որով ազդարարվեց անվանի բանաստեղծի թանգարանի (Hovhanness Toumanian Museum/Հովհ.Թումանյանի թանգարան) արևային ՖՎ կայանի գործարկման մեկնարկը։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամը 2021 թվականի տարեվերջին մեկնարկեց մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված` «Արևային Էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսերը, և խնայված միջոցներն ուղղելու հնարավոր հիմնախնդիրների լուծմանը, որն իր հերթին կապահովի կայուն զարգացում և ներդրումներ կլիմայի փոփոխության ոլորտում Ավելին
Ինչպես շատ ազգերի, այնպես էլ հայերի համար սուրճը դադարել է լինել սոսկ ըմպելիք, իսկ սրճարանը՝ այդ ըմպելիքը խմելու վայր։ Այն մեզ համար դարձել է ապրելակերպ, կյանքի մի յուրահատուկ ոճ՝ իր կանոններով և հոգեբանությամբ։ Սուրճի մշակույթի հետագիծը հայոց մեջ դարերի պատմություն ունի, որն իր արտահայտությունը գտել է ոչ միայն կենցաղում, այլև մշակույթի տարբեր ճյուղերում:
• 2021 թ. հունիս ամսից մինչև 2022 թ . հունիս ամիսը` ավելի քան տասը ամիս Հովհ. Թումանյանի թանգարանը դառնալու է մշակութային հարթակ խոսելու սուրճի, դրա պատմության, կիրառման, համի ու բույրի ուսումնասիրման, կերպարվեստում, կինոյում, երաժշտության մեջ և հայ մեծերի կենցաղում սուրճի կարևորության, նրանց բացառիկ բաղադրատոմսերի մասին: Ամենատարբեր մասնագիտությամբ մարդիկ խոսելու են սուրճի և 1930-ական թվականներից սկսած Երևանում բացված սրճարանների անցուդարձի և սրճարանային մշակույթի մասին: Հունիս ամսից յուրաքանչյուր ուրբաթ, երեկոյան 19.30 հանդիպում-զրույցների և համտեսի ժամ թանգարանի Ամառային այգում Ավելին