Սիրելի հայրենակիցներ, Հովհ. Թումանյանի թանգարանի սիրելի այցելուներ, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներով պայմանավորված թանգարանը Մոսկովյան 40 հասցեի փոխարեն իր ժամանակավոր գործունեությունը ծավալում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ Ցուցադրությունը ներկայացված է երկու հարկերում։ Առաջին հարկի ցուցադրությունը կոչվում է «Թումանյանը ընթերցող»։ Ներկայացված են գրողի գրապահարանները, նրա թիֆլիսյան բնակարանի հյուրասենյակից մի գողտրիկ անկյուն և այլ ցուցանմուշներ։ Երկրորդ հարկի ցուցադրությունը նվիրված է «Վերնատան» գործունեությանը։ Այստեղ դարձյալ վերարտադրվել են Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանից տարբեր հատվածներ։ Հասցե՝ քաղաք Երևան, Աբովյան 51/1 Հեռ.՝ 011 56 00 21, 094 51 60 21