Մշակութային երկխոսություն
Իտալացի արվեստագետ Ֆիլիպո Բիաջիոլին էկլեկտիկ արվեստագետ է, որն անցնում է տեսողական արվեստների տարբեր հորիզոններով: Սովորական զբոսաշրջային այցը դարձել է թանգարանի հետ մշակութային հաղորդակցության սկիզբ:
Ոսկե դարան բջջային հավելվածի համար նա ընթերցել է իտալերեն տասներկու հեքիաթներ, ապա պատրաստել Հովհ. Թումանյանի հեքիաթների պատկերազարդումների կատալոգ:
Մայիսի 16-ին` ժամը 18:00-ին, թանգարանների գիշերը կբացվի իտալացի արվեստագետի` թումանյանական հեքիաթների
պատկերազարդումների ցուցահանդեսը:
Թումանյանի հեքիաթները ներկայացվել են անալֆաբետիկ մոտեցմամբ` որին բնորոշ է անմիջականությունն ու արտահայտչական մեծ ազատությունը` զերծ ավանդական ներկայացումների կանոններից ու նախապաշարմունքներից։
Հեքիաթներին ուղեկցող ստեղծագործություններում, գրաֆիկական նշանը միաձուլվում է տեքստին՝ ծնունդ տալով պատկերների պատմությանը, որտեղ գիծն ու բառը միաձուլվում են։ Այս գործերի առանձնահատկությունն իրենց ինքնուրույնությունն է՝ յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքը և կարող է ընկալվել մյուսներից անկախ՝ պատմելով Թումանյանի ստեղծագործությունների գլխավոր առանցքը։
Եկեք հաղորդակցվենք թումանյանական արժեքների իտալական ընկալումների ու դրսևորումների հետ:
Filippo Biagioli, Analphanetic art
