Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հ. Թումանյանի թանգարանում կայացած թանգարանի արևային ՖՎ կայանի գործարկման մեկնարկի պաշտոնական արարողության վերաբերյալ
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի նախօրեին տեղի ունեցավ արարողություն, որով ազդարարվեց անվանի բանաստեղծի թանգարանի (Hovhanness Toumanian Museum/Հովհ.Թումանյանի թանգարան) արևային ՖՎ կայանի գործարկման մեկնարկը։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամը 2021 թվականի տարեվերջին մեկնարկեց մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված` «Արևային Էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսերը, և խնայված միջոցներն ուղղելու հնարավոր հիմնախնդիրների լուծմանը, որն իր հերթին կապահովի կայուն զարգացում և ներդրումներ կլիմայի փոփոխության ոլորտում:
Նախորդ տարի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) տոնեց իր 25 ամյակը։ Այդ առթիվ կազմակերպած ի թիվս այլ միջոցառումների Բանկը որոշեց հանդես գալ այնպիսի նախաձեռնությամբ, որով կարտահայտեր իր նվիրվածությունը քաղաքին, որտեղ երկար տարիներ գործունեություն է ծավալել։ Այդ համատեքստում որոշում կայացվեց ֆինսական միջոցներ ուղղել մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը՝ ծառայեցնելով դրանք հայկական որևէ մշակութային օջախի պահպանմանն ու կայուն զարգացման ապահովմանը։ Հավատարիմ լինելով իր ռազմավարությանը և կայուն արժեքների ստեղծմանը, «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակում Բանկը ֆինանսական օժանդակություն հատկացրեց «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամին՝ որպես առաջին շահառու ընտրված Թումանյանի թանգարանը արևային ՖՎ կայանով զինելու նպատակով։
Ծրագրով Հովհ. Թումանյանի թանգարանի տանիքին տեղադրվեց 20,08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, որի գործարկման արդյունքում թանգարանն այսուհետ կխնայի էլեկտրաէներգիայի համար նախատեսված տարեկան ողջ ֆինանսական միջոցները՝ ուղղելով դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։ Կողմերի որոշմամբ խնայված միջոցներով կիրագործվի մեկ այլ երկարաժամկետ նախագիծ՝ «Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի թվայնացում և էլեկտրոնային գրադարանի ստեղծում» ծրագրիրը:
Նշենք, որ
Շնորհակալություն ենք հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ծրագրի իրականացմանն աջակցելու ու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և «Օպտիմում Էներջի» ընկերությանը արևային ՖՎ կայանի կառուցման համար։
Ստորև ներկայացնում ենք միջոցառման ծրագիրը․
Միջոցառումը տեղի է ունեցել 18.02.2022 թվականին Թումանայնի թանգարանում հետևյալ օրակարգով՝
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սաթենիկ Պալյանցը, ով ներկայացրեց ծրագրի մանրամասները:
Հնչեցին ելույթներ ՝
- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի տնօրեն՝ Իրինա Սեյլանյանը
- «Հովհ․ Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Անի Եղիազարյանը
- «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի տնօրեն՝ Լուիզա Վարդանյանը
Ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր
- հուշամեդալների և շնորհակալագրերի հանձնում
- հյուրասիրություն և ազատ քննարկում
Միջոցառմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ծրագրի աջակիցներն ու այլ հյուրեր: