Գրքում ներկայացվում է Հովհ. Թումանյանի հասարակական և հայրենանվեր գործունեության կիզակետը՝ Մեծ Եղեռնի տարիների անձնուրաց նվիրումը իր ժողովրդին և նրա արդար դատի լուծմանը: Առաջին անգամ հասարակությանն են ներկայացվում բազմաթիվ խնդրագրեր, որոնք ամենայն հայոց որբերի հայրիկը ստացել է 1915 թվականին տարբեր ընտանիքներից, անհատներից և վարչությունների ղեկավարներից, ինչպես նաև Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությունների օրագրային գրառումները, որոնք ականատեսի վկայություններն են և փաստավավերագրական նյութեր այդ օրերի իրականության մասին: Գիրքը նախատեսված է հայկական հարցի լուծմամբ զբաղվողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Էջ՝ 240, չափ՝ 20*14 սմ., կազմ՝ փափուկ
Պատվիրելու համար
Զանգահարեք՝ (011) 56 00 21, (094) 51 60 21
Էլ. փոստ՝ museumshoparmenia@gmail.com
Գինը՝ 2500 դր.
Վճարումը`
Կանխիկ և անկանխիկ
Առաքումը`
Երևանում՝ առկա փոխանցմամբ
Մարզերում՝ փոստային

