Խաղաքարտերը կամ գետերը 69 հատ են: Խաղացողները բաժանում են իրենց մեջ ու սկսում են խաղալ: Խաղի նպատակը հավաքածուներ կամ ավազաններ կազմելն է:
Խաղի մեջ կա 8 ավազան.
I - Արաքսի ձախ վտակները
II - Արաքսի աջ վտակները
III - Քռի աջ վտակները
IV - Եփրատ
V - Տիգրիս
VI - Սև ծով
VII - Վանա լիճ
VIII - Կիլիկիա
Խաղացողներից նա, ով սկսում է խաղը, նայում է իր ձեռքի քարտերին և իր ունեցած գետերից մեկն ու մեկի ավազանին պատկանող մի ուրիշ գետ է խնդրում խաղացողներից մեկից: Եթե ստանում է` շարունակում է խնդրել ումից կամենա, մինչև իր հավաքածուն լրացնելը, իսկ եթե սխալվում է, հերթն անցնում է նրան, ումից խնդրում էր: Եվ այսպես շարունակում են: Ով շուտ և շատ է կազմում, նա էլ հաղթում է: Խաղին կարող են մասնակցել առավելագույնը 8 հոգի: Խաղը պարունակում է.
• 69 խաղաքարտ
• Պատմական Հայաստանի գետերի քարտեզ
• Հայոց գետերի մասին պատմող գրքույկ
• Բացատրագիր
Պատվիրելու համար
Զանգահարեք՝ (011) 56 00 21, (094) 51 60 21
Էլ. փոստ՝ museumshoparmenia@gmail.com
Գինը՝ 4000 դր.
Վճարումը՝
Կանխիկ և անկանխիկ
Առաքումը՝
Երևանում՝ առկա փոխանցմամբ
Մարզերում՝ փոստային

