«Թումանյանը ժամանակակիցների հուշերում» ստվար միհատորյակը Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գը-րականության ինստիտուտի կողմից պատրաստվել ու հրատարակվել է 1969 թվականին` բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթիվ: Ընդգրկում է ժամանակակիցների 95 հուշապատում` գրի առնված հիմնականում 1930-ական թվականներին: Գրական-պատմական առումով` դա իրոք նշանակալից երևույթ էր և տասնամյակների ընթացքում անշուշտ կատարել է իր դերը` որպես արժեքավոր թումանյանագիտական սկզբնաղբյուր:
Բայց այդ հրատարակությունից հետո կես դար է անցել, շատ բան է փոխ-վել թումանյանագիտության և ընդհանրապես հասարակության մշակութա-յին գիտակցության մեջ, և հուշերի այդ միհատորյակը ներկա վիճակով այլևս չի կարող բավարարել ժամանակակից ընթերցողին: Բացի դրանից, գրականության ինստիտուտում պահվում է ժամանակակիցների մոտ յոթ տասնյակ հուշապատում` հեղինակային ինքնագրով կամ մեքենագիր, որոնց վրա ժամանակին որոշ խմբագրական աշխատանք է կատարվել, բայց չեն տպագրվել` ծավալային կամ այլ նկատառումներով, մինչդեռ դրանց մեծ մասը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Նկատի ունենալով այս երկու կարևոր հանգամանքը, նաև այն, որ բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված լայնամասշտաբ միջոցառումները հասարակության շրջանում հետաքրքրության նոր բռնկում են առաջ բերել նրա կյանքի և ստեղծագործության նկատմամբ` Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Թումանյանի թանգարանի գիտական խորհուրդները համատեղ որոշել են վերահրատարակել բանաստեղծի մասին ժամանակակիցների հուշերը` երկու հատորով:
Առաջին հատորն ընդգրկում է նախորդ հրատարակության ծավալի մոտ երկու երրորդ մասը, երկրորդը` մնացած մասը և հիշված անտիպ նյութերը` անհրաժեշտ ընտրությամբ, սրբագրումներով, խմբագրումներով ու ծանոթագրումներով:
Էջ՝ 621, չափ՝ 15.5*23.3 սմ., կազմը՝ կոշտ
Պատվիրելու համար
Զանգահարեք՝ (011) 56 00 21, (094) 51 60 21
Էլ. փոստ՝ museumshoparmenia@gmail.com
Գինը՝ 5500 դր.
Վճարումը՝
Կանխիկ և անկանխիկ
Առաքումը՝
Երևանում՝ առկա փոխանցմամբ
Մարզերում՝ փոստային

