Մանկասենյակի իրերը չեն պահպանվել: Պակասը լրացված է Թումանյանի տասը զավակների մասին պատմող նյութերի ցուցադրությամբ՝ նրանց պատկանող անձնական իրեր, փաստաթղթեր: Առանձին ցուցապահարաններ են հատկացված Նվարդ և Աշխեն Թումանյաններին: Պատերին կախված են Հովհաննես, Օլգա, Նվարդ, Արփենիկ և Աշխեն Թումանյանների դիմանկարները՝ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Հովհաննես Շարբաբչյանի, Սալբի Մավյանի և Հմայակ Հակոբյանի աշխատանքները: