Ննջարանն ամբողջապես հարմարեցված է Հովհաննես Թումանյանի տիկնոջ` Օլգայի համար: Հավանաբար ամուսնու մահից հետո վերադասավորվել է: Թեպետ կահավորանքով հարուստ չէ, բայց շատ գողտրիկ է և ճաշակով: Առավել ուշագրավը «Զինգեր» կարի մեքենան է, որը Օլգա Մաճկալյանը ստացել էր իր մորից: Տիկին Օլգան կարուձևի, հյուսքի մեծ շնորհք է ունեցել և գեղեցիկ ու ճաշակով հագցրել իր տասը զավակներին: