Գրքում ներկայացվում է Հովհաննես Թումանյանի որդու՝ Արատավազդ Թումանյանի փոխադարձ նամակագրությունը հոր, ընտանիքի մյուս անդամների և ժամանակակիցների հետ: Երիտասարդ մտավորականի նամակները ականատեսի վկայություներեն 20-րդ դարասկզբի Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդին պատուհասած ողբերգական իրադարձությունների մասին: Այստեղ կարելի է գտնել նաև չափազանց հետաքրքիր ու սրտառուչ պատկերներ Թումանյան ընտանիքի կյանքից, ինչպես նաև ժամանակի հայ մշակութային անցուդարձին: Առանձին բաժնով առաջին անգամ ներկայացվում են Արտավազդի նամակները և բանաստեղծությունները՝ նվիրված անգլուհի գթության քույր Էլիզաբեթ Արմսթրոնգին՝ որպես քնքուշ զգացմունքների և երախտագիտության առհավատչյա:
Էջերի քանակը՝
Արևենք-Արտմուք մատենաշար
Երևան, 2013
