Գիրքն ամբողջությամբ կազմված է Հովհհաննես Թումանյանի ավագ դստեր՝ Աշխենի՝ մեզ հասած արխիվային նյութերից: Ներկայացված են Թումանյանների ընտանեկան կյանքի՝ մինչ օրս չհրապարակված բացառիկ դրվագներ, կենսագրական գրառումներ, հոր՝ Հովհհաննես Թումանյանի, ընտանիքի մյուս անդամների և այլոց հետ Աշխենի ունեցած փոխադարձ նամակագրությունը, Գևորգ Խատիսյանի և Աշխենի ամուսնության դրամատիկ պատմությունը, միակ զավակի Հովիկի ողբերգական մահը: Գրքում զետեղված են նաև Աշխենի՝ որպես Հովհհաննես Թումանյանի երևանյան թանգարանի հիմնադիր տնօրենի հուշերը թանգարանի կայացման մասին, ինչպես նաև Կ. Պաուստովսկու «Պողպատեմատանին» պատմվածքի՝ մեզ հասած թարգմանության չխմբագրված տարբերակը:
Էջերի քանակը՝
Արևենք-Արտմուք մատենաշար
Երևան, 2011
