Գրքում ներկայացվում է Հովհ. Թումանյանի հասարակական և հայրենանվեր գործունեության կիզակետը` Մեծ Եղեռնի տարիների անձնուրաց նվիրումը իր ժողովրդին և նրա արդար դատի լուծմանը: Առաջին անգամ հասարակությանն են ներկայացվում բազմաթիվ խնդրագրեր, որ Ամենայն հայոց որբերի հայրիկը ստացել է հենց 1915-ին տարբեր ընտանիքներից, անհատներից և վարչությունների ղեկավարներից, ինչպես նաև Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությունների օրագրային գրառումները, որոնք ականատեսի վկայություններ են և փաստավավերագրական նյութեր այդ օրերի իրականության մասին: Գիրքը նախատեսված է հայկական հարցի լուծմամբ զբաղվողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանի համար:
Էջերի քանակը՝ 240
Արևելք-Արևմուտք մատենաշար
Երևան, 2015
