Սիրելի՛ փոքրիկներ, պարմանի-պարմանուհիներ, վստահաբար դուք ընթերցանութեան սիրահարներ էք։ Չենք սխալուի, եթէ ասենք, որ ձեր ամէնից նախընտրելի մանկագիրը Յովհաննէս Թումանեանն է: Կը յիշէք՝ ինչպէս էին մայրիկներն ու մեծ մայրիկները ձեզ պատմում Քաջ Նազարի, Ուլիկի, Ճամբորդների կամ Պոչատ աղուէսի արկածները, ինչպէս էին ձեր ուսուցիչները սովորեցնում խենթ Մարտի կամ չարուկ Գրիչի մասին բանաստեղծութիւնները եւ խեղճ Գիքորի պատմութիւնը... Սիրելինե՛ր, գիտէ՞ք արդեօք, թէ քանի տարեկան է այսօր ձեր սիրելի Թումանեանը։ Մի ամբողջ 150 տարեկան։ Իսկ գիտէ՞ք, թէ ով էր Թումանեանի լաւագոյն բարեկամներից մէկը, որը իր համբաւաւոր ընկերոջ մանկական ստեղծագործութիւնները փոխադրեց արեւմտահայերէնի։ Լեւոն Շանթը։ Այս տարի՝ 2019-ին, Լ. Շանթը եւս բոլորեց իր 150 ամեակը։ Ուրեմն՝ այս գեղեցիկ հատորը նուիրուած է երեխաների մեծ բարեկամներ Յովհաննէս Թումանեանի եւ Լեւոն Շանթի յոբելեաններին: Կարդացէք եւ վայելէք այն։ Ի դէպ, հատորի ԾՆՆԴԵԱՆԸ մասնակցել են Սփիւռքի հայկական բազմաթիւ վարժարանների սաներ՝ իրենց հրաշալի գծագրութիւններով։ Յովհ. Թումանեանի թանգարանը իր երախտագիտութիւնն է յայտնում այդ վարժարանների պատասխանատուներին եւ աշակերտութեանը այս կարեւոր ԳՐՔԻ ստեղծմանը իրենց նպաստաւոր մասնակցութիւնը բերելու համար։
Էջերի քանկաը՝ 240
Արևելք-Արևմուտք մատենաշար
Երևան, 2019
—————
