Գրքում ի մի են բերված Հովհաննես Թումանյանի տարբեր հոդվածներում, ելույթներում, նամակներում արտահայտած խորիմաստ մտքերը և այս կամ այն երևույթի դիպուկ բնորոշումը: Գրողի արած դիտարկումները արվեստի, բարոյականության, հայի որակների, ազգային և պետական հարցերի, կրթության և ուսուցչի, Շեքսպիրի, Սերվանտեսի, Սայաթ-Նովայի, ընդհանրապես մարդու, կյանքի փիլիսոփայության ընկալման, թուրքի և այլնի վերաբերյալ չափազանց հետաքրքիր են և այժմեական:
Թումանյանի հրապարագրական և նամակագրական ժառանգությունից ընտրված են մտքի այն գոհարները, որոնք ամբողջական և հասկանալի են նաև իրենց բուն համատեքստից դուրս:
Էջերի քանակը՝ 592
Արևելք-Արևմուտք մատենաշար
Երևան, 2015
—————
