Տնօրեն
Էլ. հասցե՝ Lus78@yandex.ru
Կենսագրական տվյալներ.
Ես՝ Լուսինե Գաչայի Ղարախանյանս, ծնվել եմ 1978 թվականի օգոստոսի 13-ին՝ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում: Միջնակարգ կրթություն եմ ստացել Ասկրենի շրջանի Նախիջևանիկ գյուղի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում:
1996 - 2000 թվականներին սովորել եմ Արցախի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետում և ստացել հոգեբանի որակավորում՝ բակալավրի կրթական ծրագրով։
2000 - 2002 թվականներին սովորել եմ նույն բուհի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան հոգեբանություն մասնագիտությամբ։
2011 թվականին թեկնածուական ատենախոսություն եմ պաշտպանել Երևանի պետական համալսարանում՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2015 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ինձ շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
2000 - 2001 թվականներին աշխատել եմ ԼՂՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։ 2001 - 2002 թվականներին դասավանդել եմ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում։ 2002 - 2004 թվականներին աշխատել եմ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։ 2004 - 2012 թվականներին՝ նույն նախարարության բարձրագույն և միջին մասնագիտական կրթության և գիտության բաժնի գլխավոր մասնագետն էի: 2012 - 2020 թվականներին զբաղեցրել եմ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչի պաշտոնը։
2020 թվականի մայիսի 26-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։
Նույն թվականին նշանակվել եմ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
2022 թվականի փետրվարի 8-ին ԱՀ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից և նշանակվել ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում: 2022 թ․ մարտի 10-ից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արցախի ներկայացուցիչն եմ: 2008 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, դասախոսում եմ Արցախի պետական համալսարանում:
Երկու տասնյակ և ավելի գիտական հրապարակումների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ եմ: ԱՀ Նախագահի 2022 թ․ փետրվարի 8-ի հրամանագրով պարգևատրվել եմ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
ԱՀ Նախագահի հրամանագրով, հասարակական հիմունքներով նշանակվել եմ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնի տեղահանվել եմ Մայր Հայաստան: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով 2024 թվականի հունվարի 11-ին նշանակվել եմ Երևանի «Հովհաննես Թումանյան թնգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Անկուսակցական եմ: Ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստր: