Կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1954 թ. օգոստոսի 22-ին Ստեփանակերտում (Արցախ):
1971 թ. ավարտել է Ստեփանակերտի N3 միջնակարգ դպրոցը և Ստեփանակերտի 7-ամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի Սննդարդյունաբերության ինստիտուտում և ստացել ինժեներ-տեխնոլոգի որակավորում:
1974 թ. տեղափոխվել է Երևան:
1984-1993 թթ. աշխատել է Երևանի քաղխորհրդի նախագծային բյուրոյում՝ որպես ավագ ինժեներ:
1993 թ. մինչ օրս աշխատում է Հովհ. Թումանյանի թանգարանում՝ որպես Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի ֆոնդապահ: