Ժամանակով մի թագավոր է լինում։ Էս թագավորը մի քանի աղջիկ է ունենում` մինը մյուսից գեղեցիկ․ բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը․ էնքան սիրուն, էնքան շարմաղ, որ էլ չուտես, չխմես, կանգնես ու մտիկ անես։
Թագավորի պալատի կողքին մի անտառ է լինում․ անտառում, մի հին լորենու տակ` մի ջրհոր։ Էս սիրուն աղջիկը սովորություն է ունենում` ամեն օր գնում է էն հով տեղը, ջրհորի մոտ խաղ է անում, իր ոսկի գնդակը վերև գցում ու բռնում։
