Մեկն էլ այն է հոգուս անթիվ տենչերի,
Որ իմ աչքով տեսնեմ հույզը ջըրերի,–
Ալեկոծվող օվկիանոսի մի տագնապ.
Ահեղագոչ ալիքները լեռնաչափ
Բարձրանային իրար վրա անդադար
Եվ մըրրիկը նրանց վրա սաստկանար...
Եվ դիտեի ժայռի գլխին ես կանգնած,
Երբ հողմակոծ կոհակները մոլեգնած
Մինչև երկինք փրփուր ու ջուր ցայտեին
1892 թ. սեպտեմբեր
