* * *
Աղբյուրները հընչում են ու անց կենում, Ծարավները տենչում են ու անց կենում, Ու երջանիկ ակունքներին երազուն` Պոետները կանչում են ու անց կենում:
1922 թ. հունիսի 9