I
Ղ… գյուղաքաղաքում առանձնացած ապրում էր Սիմոն անունով մի բարի մարդ։ Նա չէր խառնվում գյուղական գործերին. երևի գիտեր, որ իրան խոսքը չի ընդունվիլ, նրա համար էլ պոչն իրան էր քաշել։
Սիմոնը մի կարմիր կով ուներ, մին էլ՝ մի սիրուն կին. կինն էլ շատ սակավ էր պատահում, որ հարևանություն աներ դրացիների հետ. քաշվում էր հարուստ հարևաններից, գիտեր, որ յուր գնալ-գալը դյուրեկան չէր նրանց համար։ Եվ, իսկապես, հարևանների դռներն ընկնելու կարիք էլ չունեին։
Սիմոնը չութի կամ գութանի ժամանակ ընկեր էր դառնում անասուն ունեցողի հետ, տանջվելն իրանից, անասունը՝ լծկանը, հարևանից, և յուր հողերն էլ նրանցի հետ վարում։ Երբեմն էլ պատ էր դնում, տախտակ էր քաշում, ձուկն էր բռնում մոտակա գետից, ծախում և կարողանում էր թե չէ, ամեն բանի էլ ձեռքը գցում էր։ Դրա համար էլ ոչ լավ ձուկը բռնող էր, ոչ կարգին պատ դնող և ոչ մի բանում հայտնի չէր. միայն մի բան լավ գիտեր, որ լավ սրախոսում էր և ծիծաղալի առակներ էր պատմում։ Այդ էլ վերագրում էին նրա խելքի պակասությանը, անունն էլ «շաշ Սիմոն» էին դրել։
Ընթերցել ամբողջությամբ →
