Ակունքը ժողովրդական է: Թումանյանն օգտվել է Կ. Կոստանյանցի «Նոր ժողովածուի» Ա պրակի (Թիֆլիս, 1892) տարբերակից: Ժողովրդական երգի միջին հայերենը փոխադրել է ժամանակակից գրական-ժողովրդական լեզվի, փոխել բազմաթիվ բառեր ու տողեր, «Ի վերայ աղուէսին» վերնագիրը դարձել է «Աղվեսը»:
Աղվեսն եկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։
1906 թ.
