* * *
Ահա շիրիմն... իմ ընկերն էր... մի սովորութք ուներ նա,
Գիշերն արթնում, լույս էր վառում, նստում` ժամը
իմանա…
Հե՜յ, ի՛նչ անմիտ խոսք է էսօր, ժամը կողքին էս շիրմի...
Հե՜յ, անուշ ջա՜ն, ի՜նչ ես հարցնում, ժամի քանիսն է
հիմի...
1920 թ.
