Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն Աստծո։
Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին։
Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,
Ամեն մի տերև, ամեն շընչավոր...
1892 թ. հուլիսի 17
