Ըստ Տ. Փիրումյանի հուշերի` Թումանյանն այս ոտանավորը գրել է «Թիֆլիսի Մթածմինդա սարից մի լուսնյակ գիշեր քաղաքը դիտելուց և նրա աղմուկներն իր հայրենի Դսեղ գյուղի հանդարտության հետ համեմատելուց հետո»:
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ:
Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը:
1887 թ. օգոստոսի 10
