Ալլեգրոյի (Պ. Ս. Սոլովյովա, 1867-1924) «В летнюю ночь» բանաստեղծության թարգմանությունն է:
Գիշեր է խոր։
Մենակ բոլոր
Լուսնյակը չի դեռ քընած.
Հետը գընում, հետը ցած
Նա տեսնում է մութ ծըմակ,
Մութ ծըմակում, կոճղի տակ,
Չոր տերևը ժաժ տալի ―
Սունկն աշխարհք է դուրս գալի։
1910 թ.
