Կորսակի «В кусте ароматном сирени» (1889) բանաստեղծության թարգմանությունն է՝ կատարված Մետեխի բանտում: Կորսակը ռուս բանաստեղծ Ալեքսանդր Յակովլևիչ Ռիմսկի-Կորսակի (1806-ոչ վաղ 1856) գրական կեղծանունն է: Այդ անունով նա ոտանավորներ էր տպագրում ժամանակի պարբերական մամուլում, որոնք, սակայն, առանձին ժողովածուով չեն հրատարակվել: Մտերմական հարաբերություններով կապված է եղել կոմպոզիտոր Մ. Ի. Գլինկայի հետ, որ նրա ոտանավորների տեքստերով մի քանի ռոմանսներ է գրել: Շփումներ է ունեցել նաև Ա. Ս. Պուշկինի շրջապատի հետ: Ճշտումը կատարել է գրականագետ Ազ. Եղիազարյանը:
«Русская мысль» 1899 թ. №8-ում տպագրված են Կորսակի մի քանի բանաստեղծությունները, դրանց մեջ նաև այս մեկը: Հավանորեն Թումանյանը թարգմանել է այդ աղբյուրից:
* * *
Ամբողջ գիշերը խոսեց անդադար
Սոխակն հասմիկի թըփում բուրավետ,
Ու հենց արշալույս բացվեց ոսկեվառ,
Թըռավ առաջին պայծառ շողի հետ։
Ողբում են հակված ճյուղերը թափուր
Անցած գնացած ժամերն աննըման,
Մով ծաղիկներից թափվում են լուռ-լուռ
Գոհար ցողերը ― արցունքն անջատման։
1909 թ. փետրվարի 1
