* * *
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մընում,― Զարմանում եմ, թե` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տըվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից:
1921 թ. մայիսի 2