Շիլլերի «Sehnsucht» բանաստեղծության թարգմանությունն է` կատարված Ժուկովսկու ռուսերեն թարգմանությունից «Желание», «Романс из Шиллера» (1810): Բացակայում են ռուսերենի վերջին 12 տողերը):
1904 թ. օգոստոսի 17-ին Շուլավերից Փիլիպոս Վարդազարյանին հղած նամակում այս բանաստեղծության մասին Թումանյանը գրել է. «Շիլլերի «Անձուկն» էլ հաջող ես համեմատել այդ ոտանավորի հետ (խոսքը «Ընկերիս» բանաստեղծության մասին է – խմբ.): Բայց բանն այն է, և լավը – որ իսկի նրա ազդեցությունը չի եղած, ինչպես և մյուս գրածներդ. համանման զգացմունքների ծնունդներ են – «Եթե իրավ է», կամ, «Կարոտը» և «Է՜յ աստղեր, աստղերն» ու «Брожу-ն»:
Ա՜խ, վայրենի, սառն ու խավար
Էս անդունդի խորքերից
Թե գըտնե՜ի մի ճանապարհ
Ու ապրե՜ի ես նորից...
Ահա հեռվում ճոխ բըլուրներ
Մըշտագարուն, ծաղկազարդ։
Ինչո՞ւ, ինչո՞ւ չունիմ թևեր,
Այնտեղ թըռչեմ ես ազատ։
1902 թ.
