Ակունքը ժողովրդական է: Հնարավոր է, որ Թումանյանը նյութը քաղած լինի բանավոր զրույցներից, քանի որ մեզ հայտնի ժողովրդական երկու տարբերակները լույս են տեսել բալլադի ստեղծումից հետո` 1900 և 1908 թթ.: Դրանց հետ համեմատությունը ցույց է տալիս, թե բանաստեղծը փոքր փոփոխությամբ ինչպես է կարողացել լիովին նոր իմաստ հաղորդել ստեղծագործությանը:
Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում։
Նըրա բերնից` կեսուր-կեսառ
Չէին լըսել մի շունչ, մի բառ,
Չէին տեսել շուրթը մի օր...
Էսպես խոնարհ ու հարգևոր։
Մի օր մենակ օդում* նըստած
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում,
Հետն էլ ձենով երգ էր ասում։
«Աշխարհքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր,
Ջահիլ օրեր
Ի՜նչ եմ անում էս բանտում։
1898 թ.
