Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Անցել են օրերն այն երանելի,
Հին հիշատակներ իզուր եմ կանչում,
Լռել են ձայներն ուրախ երգերի,
Եվ դաշտերն այնպես էլ չեն կանաչում.
Վիշտը չորացրեց լարերը սրտիս,
Չեն դողում նրանք այլևս աշխույժ...
