ԹԹԳԳ860/3-ում պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ սևագիր-ինքնագիրը, որ չի վերնագրված:
Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ
Պատրանքի մեջ` ես մանկուց։
Ես չըգտա ոչ մեկին
Երազներից իմ շըքեղ,
Եվ ոչ մի մարդ, ոչ մի կին`
Հերոսներից իմ շըքեղ։
Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ`
Պատրանքի մեջ` ես մանկուց։
1917 թ. հունվարի 5
