Ադամ Միցկևիչի (1798-1855) «Аккерманские степи» սոնետի կրճատ թարգմանությունն է:
Ադամ Միցկևիչի «Սոնետներ» գիրքը լեհերեն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում, 1826 թ.: Այնուհետև լույս է տեսել ռուսերեն թարգմանությամբ: Գրքում ամփոփված են հեղինակի «Любовные сонеты» և «Крымские сонеты» շարքերը: Վերջինիս մեջ է մտնում «Аккерманские степи»-ն:
Լողում եմ գարնան դալարի ծովում։
Մըթնում է օրը... ոչ ձայն, ոչ շըշուկ։
Ես լսում եմ օձն ինչպես է սողում,
Թիթեռը խոտում շարժվում կամացուկ...
Այնպե՜ս հանգիստ է, կարող էի ես
Լըսել ըղձալի կանչը Լիտվայից...
Բայց... հառա՜ջ... այնտեղ հանգիստ է
նույնպես...
Ձայն չէ տալիս ինձ ոչ ոք այնտեղից...
1899 թ.
