* * *
Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց
հոգնել եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց
հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց
հոգնել եմ ես:
1921 թ. փետրվարի 7
