Ակունքը ժողովրդական է: «...Ինչպես Թումանյանն էր ասում,– կարդում ենք բանաստեղծի դստեր վկայությունը,– «Արծիվն ու Կաղնին», «Անբախտ վաճառականները», «Շունն ու Կատուն» իր մեծ մորեղբայրը` քեռի Իսային է պատմել սարից գալիս, ճամփին»:
Եղավ` մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՛րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՛րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ` ես. Կաղնին էլ թե` ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես`
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
1898 թ.
