Գրված է կնոջը` Օլգա Թումանյանին հասցեագրված նամակի սկզբում, մի հոգեվիճակում, որ բանաստեղծը ներկայացնում է այսպես. «Այնպես հափշտակված էի այսօրվան նամակը գրելիս, որ մոռացել եմ (կարծեմ) ամսաթիվը գրել: Մի շատ ծիծաղելի թերահավատությամբ և անմիտ կասկածանքով ես տանջվում եմ, կարծելով, թե քեզ … կամ թե շատ ուշ եմ տեսնելու: Ինչքա՜ն տխուր են անցնում առանց քեզ իմ ժամերը, նրանցից յուրաքանչյուրը մի ծանր բեռան նման է անցնում սրտիս վրայից և ես համրում եմ»:
* * *
… Արի՛, հոգիս, որ առանց քեզ
Կյանքը դառն է և անձուկ,
Արի՜, արի՛, որ նորոգես
Եվ մեր սերը վաղանցուկ:
1890 թ. սեպտեմբերի 27
