ԹԹԳԳ860/4-ում պահվում է բանաստեղծի դուստր Արփենիկի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, վերնագրված` «Դու չգիտե՞ս»:
(Դու չգիտե՞ս…)
Դու չըգիտե՞ս`
Ինչու եմ ես
Անբուժելի
Տըխուր էսպես։
– Ինչ ունեի լավ ու պայծառ`
Ընկա՜ն, հանգա՜ն մի-մի, մի-մի.
Օրորանս էլ` միակ, որ կար,
Արնոտ եղավ ու թըշնամի...
1917 թ. փետրվարի 5
