Ակունքը ժողովրդական է: Ըստ ծոցատետրային նշումների` ավանդությունը լսել է 1899 թ. ամռանը` Դսեղում, իր քեռի Սիմոնից. «1899 թ. հուլիսի 16-ին քեռի Սիմոնը պատմեց.
Մի ծիտ բռնել էին դրել մի ոսկե ղափաղում, որ երգի, ուրախանա: Սա հենց միալար ձեն էր տալիս` վա՜յ վաթան, վա՜յ վաթան: Բերին սրա ղափաղն ավելի սիրունացրին, շաքար ուտեցրին, շաքարի հաց: Էլի վա՜յ վաթան, վա՜թան: Հանեցին, թե սրան բաց թողեք, տեսնենք ուր է գնում, սրա վաթանը ո՞րն է: Գնաց մտավ ջրափերի չայլղը – խոտերի մեջ: Էն օրվանից երգում է վա՜յ վաթան, մի քանիսն ասում են (Խանբիձեն), թե էն օրվանից սկսեց երգել` ա՛յ վաթան, ջա՛ն վաթան: Ասում էին, որ սա տորոլ է (торол), արտուտը»:
(Ժողովրդական ավանդություն)
Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։
«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
1908 թ.
