* * *
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու` Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ Դեպ արևելքն աստվածային ― հայրենիքը իմ հոգու...
1921 թ. մայիսի 1