Առաջին անգամ «Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ» և «Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան» քառյակների հետ տպագրվել է Ժձ(Պ), 1921, №940, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Սույն քառյակները, ինչպես նաև անոնց հետևող «Վայրէջք» քերթվածը` անտիպ են2: Մեր շնորհակալությունները բանաստեղծին նրանց առաջին ընթերցման հաճույքը մեր ընթերցողներին ընծայել ուզելու համար»:
* * *
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կը հասնեմ Նըրա մոտ...
1921 թ. մայիսի 16
