Բանաստեղծի դուստր Ն. Թումանյանը հիշողությամբ մեջ է բերում հոր խոսքերն այս բանաստեղծության մասին. «Հիշում եմ «Է՜յ աստղերը» գրելու օրը: Դսեղ էի, Ձաղի ձորն էի գնացել որսի: Կալի ժամանակն էր. ձորից դուրս եկա մեր կալը, կալի մոտ էլ դագան էր. աստղալի գիշեր էր, պառկեցի դագից հեռու, կալի մոտ ու էստեղ էր, որ գրել եմ «Է՜յ աստղերը...»:
Էյ աստղե՜ր, աստղե՜ր,
Երկընքի աչքեր,
Որ այդպես վառ-վառ
Ժըպտում եք պայծառ.
Ժըպտում էիք դուք,
Երր ես դեռ մանուկ
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նըման պայծառ
Թըռվըռում էի
Ու ցավ չունեի...
Ժըպտում եք այսօր,
Երբ թույլ ու անզոր,
Կորած հույսերիս
Կըսկիծն եմ լալիս...
Կըժպտաք նաև
Շիրիմիս վերև...
1891 թ. հուլիսի 17
