Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն։ Պաղ-պաղ մեգի հետ Փչում է քամին, Քշում է տանում Տերևը դեղին։ Տըխուր հանդերից Մարդ ու անասուն Քաշվում են կամաց Իրենց տունն ու բուն։
1908 թ.