Անավարտ է, սևագիր: Գրաբար գրված երկերից է, որի կապակցությամբ «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձան американская» հոդվածի սևագիր տարբերակում բանաստեղծը գրում է, որ մի քանի ընկերներ իրեն խորհուրդ էին տալիս հրաժարվել բարբառից և համոզելու համար կարդում էին հին գրաբար ոտանավորներ, ես էլ «...լեզուս փոխեցի, սկսեցի գրել գրական լեզվով («Արև ու Լուսին» և այլն) և մինչև անգամ գրաբար, թեև չգիտեի» :
Ամենայն հավանականությամբ երկի բովանդակությունը լինելու էր XII դարում նահատակված Գրիգոր Մամիկոնյանի և նրա քույր Խորիշահի մասին հյուսված:
Ասեմ որդեակ և լո՛ւր հուշիկ
Հարց անցելոյն բանք անուշիկ.
Ասէր Ներսէս սէգ ծերունին
Եւ հառաչէր հէգ ծերունին։
Տեղի դիրքը
Դաշտ փոքրադիր և բոլորակ
Ի կենտրոնի չքնաղ բլրակ,
Յերից կողմանցն խորակորք
Պատեն դաշտին զբոլորք.
1887 թ.
